2022թ. ապրիլին մահացած քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու արտամուսնական որդին՝ Օլեգ Էյդելշտեյնը, հայց է ներկայացրել, որով խնդրում է ճանաչել Ժիրինովսկու հայրության փաստը։ Այս մասին տեղեկացրել է Baza թելեգրամ-ալիքը։
Baza-ի տվյալներով՝ 36-ամյա տղամարդը օգոստոսի 2-ին հայց է ներկայացրել Մոսկվայի Նիկուլինյան դատարան։
Ինչպես գրել է ալիքը, Էյդելշտեյնը հավակնում է Ժիրինովսկու ժառանգությանը։
Փետրվարին Մոսկվայի Տվերյան դատարանը 15 օրով վարչական ձերբակալություն էր ենթարկել Օլեգ Էյդելշտեյնին «մանր խուլիգանության համար, որն ուղեկցվել էր իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին անհնազանդությամբ»։





























