Թուրքիայի Էրզինջան-Թունջելի ճանապարհին յոթ մեքենաների մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել։ Մեքենաներից մեկում եղել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դժբախտ պատահարի հետեւանքով տուժել է չորս մարդ, որոնցից երկուսը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։

Լրատվամիջոցները նշել են, որ Քըլըչդարօղլուն այսօր գնացել է Էրզինջան՝ հանդիպելու տեղի բնակիչների հետ։