Ջիդայում Ուկրաինայի հարցով քննարկումներում բրազիլական պատվիրակության ղեկավար, երկրի նախագահի միջազգային հարցերով հատուկ խորհրդական Սելսո Ամորիմը հայտարարել է Ուկրաինայի հարցով քննարկումներին Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտության մասին, տեղեկացնում է G1-ը։
Ըստ նրա, ցանկացած իրական բանակցություն պետք է ներառի բոլոր կողմերին։
«Չնայած Ուկրաինան ամենամեծ զոհն է, բայց եթե մենք իսկապես խաղաղություն ենք ուզում, մենք պետք է ինչ-որ կերպ Մոսկվային ներգրավել այս գործընթացում»,- ասել է Ամորիմը:
Հիշեցնենք, որ երեկ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով բանակցություններ են սկսվել ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։





























