Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հայտարարել են թռիչքների ընդունման և մեկնման ժամանակավոր դադարեցման մասին։ Այս մասին «360»-ին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Օդանավակայանից անկախ պատճառներով «Վնուկովոն» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել օդանավերի ընդունման և մեկնման համար», - ասել են օդանավակայանում:

«Վնուկովոյի» ներկայացուցիչների հաղորդմամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամը 10:26-ից թռիչքների մի մասը վերաուղարկվել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի այլ օդանավակայաններ։

Mash Telegram ալիքի տեղեկացմամբ, պատճառը օդանավակայանում  «Գորգ» ծրագրի ներդրումն է եղել։ Այն մտցնում են, եթե երկնքում անհայտ կամ վտանգավոր օբյեկտներ են նկատվում: Ժամը 11:36-ի տվյալներով, հետաձգվել է մեկնման 11 և ժամանման15  չվերթ։ 

Դեպքի հանգամանքները պարզվում են։