Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում, հայկական պատվիրակության հետ, Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԵՆ-ից։

Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ձեռնարկության պայմաններին, արտադրության պրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։

Հայկական պատվիրակությանն է ներկայացվել ձեռնարկության առաջիկա զարգացման հեռանկարները։