Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա շրջանի առողջապահության դեպարտամենտը հրապարակել է Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի մահվան պաշտոնական պատճառը. ենթաստամոքսային գեղձի եւ մյուս օրգանների վրա տարածված քաղցկեղի հետեւանքով շնչառության կանգ, հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ Ջոբսին քաղցկեղ էին ախտորոշել դեռ 2004-ին: Այնուհետեւ նրան հաջողվեց որոշ ժամանակով հաղթահարել հիվանդությունը: 2011-ի հունվարից Ջոբսն ավելի հաճախ էր հայտնվում հիվանդանոցում: Համակարգչային հանճարը մահացավ հոկտեմբերի 5-ին, 56 տարեկանում:




























