Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դադարել է արժեքների կազմակերպություն լինել։ Այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովին եկող տարի, ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուի փոփոխությունից հետո, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Դեռ ձեռնպահ կմնամ որեւէ կանխատեսում անելուց։ Ամեն ինչ կախված է քաղաքական կոնյունկտուրայից։ Ցավոք կազմակերպությունը դադարել է արժեքների կազմակերպություն լինել եւ ավելի ու ավելի է վերածվում շահերի կազմակերպության»:
Նշենք, որ հայաստանյան պատվիրակությունը կտրականապես հրաժարվում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքնեին` պատճառաբանելով, որ նման ձեւաչափը միայն խոչընդոտում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։




























