Ենթադրվում է, որ առնվազն 11 մարդ է զոհվել Ֆրանսիայի արևելքում սահմանափակ հնարավորություններով անձանց հանգստյան տանը բռնկված հրդեհի հետևանքով, որը գտնվում է Գերմանիային սահմանակից Վինցենհայմ փոքրիկ քաղաքում, գրում է Euronews-ը։
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է ժամը 06:30-ին: Տասնյոթ մարդ տարհանվել է, մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ընդհանուր առմամբ շենքում եղել է 28 մարդ, մեծ մասը հանգստանալու էին եկել Ֆրանսիայի տարբեր շրջաններից, ինչպես նաև նրանց ուղեկցողները Նանսի քաղաքից։
Հրդեհի հետևանքները վերացնելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ներգրավվել է 76 աշխատակից, չորս հրշեջ մեքենա և չորս շտապօգնության մեքենա։




























