Արդեն մեկ շաբաթ է, որ լրատվամիջոցները սպասում են Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզիի ծննդաբերությանը: Եթե հավատանք, Փարիզի ոստիկանությանը, ծննդաբերությունը շատ մոտ է: Այս մասին հաղորդում է Ժնեւի «Tribune de Genève»-ը` վկայակոչելով France-Presse-ը:
Muette հիվանդանոցի շուրջ, որտեղ պարկած է Բրունին, անվտանգության գոտի է ստեղծվել: Անվտանգության գոտին ստեղծվել է, Բրունիին լրագրողներից պաշտպանելու համար:
Օպերատորները, լուսանկարիչները եւ լրագրողները հնարավորություն չունեն հիվանդանոցին 200 մետրից ավելի մոտենալ:
Այս տարվա սեպտեմբերին Նիկոլա Սարկոզիի կինը Ելիսեյան պալատում բոլորի աչքի առաջ հայտնվել է հղի վիճակում, սեւ զգեստով:
Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ, երկրի նախագահը հայր է դառնում իր նախագահության օրոք:
Սոցիալական կայքերում, հատկապես Twitter-ում, Կարլա Բրունիի ծննդաբերությունը աննախադեպ աղմուկ է բարձրացրել: Լուրեր են շրջում, թե Muette հիվանդանոցում մի ամբողջ հարկ զրահապատել են: Այս տեղեկությունը հերքել է նույն հիվանդանոցի բուժքույրերից մեկը, նշելով, որ հնարավոր չէ մի ողջ հարկ զրահապատել: «Բացի այդ, ես չեմ կարծում, որ տիկին Սարկոզին ողջուներ նման արտանյալ պայմանները»,- ասել է բուժքույրը:
Այդ ընթացքում Twitter-ում հրապարակումներ են տարածվել այն մասին, որ Բրունիի վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկության բացակայությունը եւ ծննդաբարության ձգձգումը տարօրինակ է: Ոմանք կարծում են, որ ծննդաբերությունը հարթ չի ընթանում: Ավանդական լրատվամիջոցները չեն ցանկանում լարել իրավիճակը: «Կառլա Բրունիի եւ Նիկոլա Սարկոզիի երեխան ստիպում է սպասել իրեն, եւ դա նորմալ է»,-գրում է ֆրանսիական France Soir-ը: Plurielles.fr-ը նշում է, որ Կառլա Բրունին ծննդաբերում է ինչպես սերիալում. նա մենակ է եւ չի ծննդաբերում, ու այդ պահին նրա ամուսինը հեռացել է:
Ներկայումս Բրունին գտնվում է փարիզյան La Muette հիվանդանոցում, որտեղ նրա համար զբաղեցվել են 4 սենյակ` իր, ամուսնու եւ թիկնապահների համար:



























