Ադրբեջանի Իսլամական կուսակցության ղեկավարությունը որոշում է կայացրել հոկտեմբերի 22-ին բողոքի ակցիա` իրենց կուսակցության 6 անդամներին երկար ժամկետով դատապարտելու դեմ, այդ թվում կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովին: Կուսակցությունում համարում են, որ դատավճիռն անարդար է եւ քաղաքական պատվերի արդյունք է, հաղորդում է Turan-ը:
Կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, նրա տեղակալներ Վագիֆ Աբդուլաեւը եւ Ռուֆուլլա Ախունդզաձեն` համապատասխանաբար 11 եւ 11.5 տարվա ազատազրկման:
Ֆարամազ Աբասովը նույնպես դատապարտվել է 11, իսկ Դայանաթ Սամեդովը եւ Ֆիրդովսի Մամեդռզաեւը` 10-ական տարվա ազատազրկման:




























