Նիգերիայում ահաբեկչություն է տեղի ունեցել, որը 21 մարդու զոհվելու պատճառ է դարձել։
Ինչպես տեղեկացրել է «Reuters»-ը, կան նաեւ բազմաթիվ վիրավորներ։
Նշվել է, որ մահապարտը պայթեցրել է իրեն շիաների երթի ժամանակ։
Ինչպես տեղեկացրել է «The Guardian»-ը, կալանավորվել է ահաբեկչի հանցակիցը։
Վերջինը հայտարարել է, որ հանցագործությունը կատարվել է «Բոկո Հարամ» խմբավորման կողմից։





























