Ուկրաինան օգոստոսի 11-ին «անվտանգության երաշխիքների» շուրջ երկկողմ խորհրդակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի հետ։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է Европейская правда-ն։

Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին G7-ի հռչակագրին արդեն միացել է 13 երկիր։ Միաժամանակ, ինչպես նա հիշեցրել է նա, Ուկրաինան արդեն սկսել է ԱՄՆ-ի հետ երաշխիքների շուրջ երկկողմ խորհրդակցությունները։

«Մեծ Բրիտանիան այն երկիրն է, որըն առանցքային աջակցության առումով մեր հիմնական և ռազմավարական գործընկերներից մեկն է», - ասել է Երմակը:

Նա նշել է, որ այժմ նպատակ է դրված ունենալ առաջին երկկողմ համաձայնագրերն այն երկրների հետ, որոնք Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտան մինչեւ տարեվերջ։

«Յոթի խմբի» երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնեցրել են Ուկրաինայի «անվտանգության երաշխիքների» շրջանակային փաստաթուղթը։