Հաջորդ շաբաթվա վերջում արևադարձային օդը կարող է Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներ ավելի շոգ դարձնել, քան ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը, հորդառատ անձրևների ավարտից հետո ջերմաստիճանը, հավանաբար, կբարձրանա 30 Ցելսիուսից բարձր:

Շաբաթվա կեսերից բարձրացող ճնշումը նշանակում է, որ հարավ-արևելյան Անգլիայում ջերմաստիճանն ուրբաթ օրը կարող է հասնել 32 աստիճան Ցելսիուսի, ինչն ավելին է, քան Լոս Անջելեսի կանխատեսված 26 աստիճանը, հայտնում է բրիտանական օդերևութաբանական գրասենյակի:

Սակայն, դա տեղի կունենա այն բանից հետո, երբ երկրի մեծ մասում կիրակի երեկոյանից երկուշաբթի հորդառատ և երկարատև անձրևներ կտեղան։ 

Ուրբաթ օրը ջերմաստիճանը կարող է բարձրանալ նաև երկրի այլ հատվածներում՝ Անգլիայի և Ուելսի մեծ մասում հասնելով 25 աստիճան Ցելսիուսի, մինչդեռ Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 20 աստիճան Ցելսիուսի:

Օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ տաք սեզոնին շատ շրջաններում կդիտվի չոր և արևոտ եղանակ, սակայն հնարավոր են ամպրոպներ։