Թուրքիայի արևելքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Շանլիուրֆա քաղաքից 136 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 449 հազար մարդ բնակչությամբ և Մալաթիայից 7 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 441 հազար մարդ բնակչությամբ։





























