Տանզանիայի ոստիկանությունը ձերբակալել է իրավաբանի և ընդդիմադիր քաղաքական գործչի և նրանց մեղադրանք առաջադրել իշխանության տապալմանն ուղղված համազգային ցույցեր կազմակերպելու ծրագրերի մեջ, տեղեկացնում է Reuters-ը։
Շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է փաստաբան Անյասիլե Մվաբուկուսիին և Մպալուկու Նթագալիին, ասվում է մամուլի քարտուղար Դեյվիդ Միսիմեի հայտարարության մեջ:
Փաստաբան Ֆիլիպ Մվաքիլեման, որը ներկայացնում է ձերբակալվածների շահերը, Reuters-ին ասել է, որ ինքը ջանքեր է գործադրում կալանավորվածներին հանդիպելու համար, և որ նրանց դեմ առաջադրված մեղադրանքները «կեղծ են և շինծու»:
Տանզանիայի ոստիկանապետ Կամիլուս Վամբուրան ուրբաթ հայտարարել էր, որ ինքը միջոցներ է ձեռնարկում մի խմբի դեմ, որը նախատեսում է ցույցեր կազմակերպել ամբողջ երկրում՝ մինչև 2025 թվականը նախագահ Սամիյա Սուլուխու Հասանի կառավարությունը տապալելու համար:
Նա ասել է, որ օգոստոսի 10-ից սոցիալական մեդիա հարթակներում գրառումներ են արվել «տանզանացիների վրա ներգործելու և նրանց համազգային բողոքի ցույցերի հրահրելու նպատակով»:
«Նրանցից մեկը նույնիսկ հայտարարել էր, որ տապալելու են նախագահի կառավարությունը... մինչև 2025թ-ը։. Սա դավաճանություն է»,- նշել է նա։





























