Նիգերի ռազմական խունտայի առաջնորդները բաց են դիվանագիտության առաջ Արևմտյան Աֆրիկայի Ց տարածաշրջանային բլոկի հետ հակամարտությունը լուծելու համար, կիրակի հայտարարել են նիգերիացի մի խումբ բարձրաստիճան գիտնականներ Նիամեյում խունտայի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:

Այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Արևմտյան Աֆրիկայի Պետությունների Տնտեսական Միությունը (ECOWAS) ուսումնասիրում է Նիգերում քաղաքացիական իշխանությունը վերականգնելու իր տարբերակները, ներառյալ հնարավոր ռազմական միջամտությունը՝ նախագահ Մուհամմեդ Բազումի պաշտոնանկությունից հետո:

Ի նշան այն բանի, որ դաշինքը դեռ ձգտում է խաղաղ կարգավորման, ECOWAS-ի նախագահը և Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն  հավանություն տվեցին իսլամական գիտնականների պատվիրակության շաբաթօրյա  առաքելությունը Նիամեյ, որոնք խոստացել էին նպաստել երկխոսությանը։ 

Պատվիրակությունը գլխավորող շեյխ Աբդուլահի Բալա Լաուի խոսքով, խմբի հանդիպումը խունտայի առաջնորդ գեներալ Աբդուրահաման Տիանիի հետ տևել է մի քանի ժամ։

«Նա ասաց, որ իրենց դռները բաց են դիվանագիտության ուսումնասիրման, և այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար», - ասվում է Լաուի հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ, երբ դիվանագիտությունը խափանվեց, ECOWAS-ը գործի դրեց պահեստային  ռազմական ուժերը, որոնք, ըստ նրա, կտեղակայվեն որպես ծայրահեղ միջոց, եթե բանակցությունները ձախողվեն:

Այս պահին դաշինքը ջանքեր է գործադրում հետագա բանակցությունների համար։ Շաբաթ օրը դաշինքի խորհրդարանը հայտարարել էր, որ Նիգեր մեկնելու թույլտվություն կխնդրի դաշինքի մշտական ​​նախագահ Թինուբայից: