ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոմիտեն հավանություն է տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համար պատժամիջոցներից բացառություն անելուն՝ Հյուսիսային Կորեա վրանների առաքումը թույլ տալու համար:

Հուլիսի 20-ին ՄԱԿ-ի պատժամիջոցների վերահսկման կոմիտեն հավանություն է տվել Հյուսիսային Կորեա հինգ «բազմանպատակային» վրան  ներմուծելու արգելքի ժամանակավոր վերացմանը՝ խաղաղ բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու համար՝ ջրհեղեղների, երաշտի և այլ արտակարգ իրավիճակների դեմ պայքարելու նպատակով:

Բացառությունը կգործի ինը ամսվա ընթացքում, հայտնել են կոմիտեից:

Դեռևս հայտնի չէ, թե բեռը երբ կմատակարարվի ԿԺԴՀ, քանի որ երկիրը սահմանային հսկողություն է իրականացնում COVID-19 համաճարակի պատճառով։