Պեկինի ազգային լողավազանային համալիրը, որը հայտնի է նաեւ որպես «Ջրային խորանարդ», գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, Օլիմպիական այգում, «Թռչնաբուն» մրցասպարեզի կողքին (ֆոտոռեպորտաժ)։

Համալիրը կառուցվել է 2008թ. Օլիմպիական խաղերի համար։

«Ջրային խորանարդի» տարածքում են գտնվում 13 ջրային ատրակցիոններ, լովաղազան ալիքներով, լողավազաններ լողի տարբեր տարածությունների համար, ինչպես նաեւ «Ջրաշխարհը»՝ զվարճանքների պարկը։ «Ջրային խորանարդն» այժմ բազմաֆունկցիոնալ մարզական կենտրոն է։

Շենքի մակերեսն աշխատում է որպես հսկայական արեւային մարտկոց՝ Արեւի էներգիան օգտագործելով ջուրը եւ շինությունները տաքացնելու համար։ Պալատն ինքն իրեն տաքացնում է, սառեցնում, հավաքում անձրեւաջրերը լողավազանների համար, օդ է մղում։ Խորանարդն անվտանգ է հրդեհի դեպքում, քանի որ  թաղանթը պարզապես լուծվում է՝ պատերին օդի ճեղքեր գոյացնելով, այն էկոլոգիական է եւ ինքնակայուն։

2008թ. Օլիմպիական խաղերի ժամանակ այն օգտագործվել է լողի եւ ջրային այլ մարզաձեւերի մրցումների համար։

Ապագա կառույցի համար որպես հիմք է վերցվել պողպատե կոնստրուկցիան, որն ավելի ուշ դարձել է նման կառույցներից ամենամեծն աշխարհում, այն ծածկված է պլաստիկե ծածկույթով։ Համալիրի մակերեսը 100 000 քառակուսի մետր է։

Նախագծի գաղափարը համապատասխանում է ավանդական չինական մշակույթին, որտեղ տիրում է «երկինքը կլոր է, իսկ երկիրը՝ քառակուսի» հասկացությունը: Մարզասրահը կարող է տեղավորել 17 հազար հանդիսատեսի։

Նոր ջրապարկը, որը գտնվում է Ջրային խորանարդի ներսում, ամենամեծ նման կառույցն է Չինաստանում։ Այս պարկում միաժամանակ կարող է սպասարկվել 6 հազար մարդ։ Բացի ատրակցիոններից՝ նախատեսված են հուշանվերների բազմաթիվ խանութներ եւ սրճարաններ։

Գիշերային ժամերին Ջրային խորանարդը լուսավորվում է երփներանգ կրակներով։

«Խորանարդից» ոչ հեռու գտնվում է չմշկավազքի ազգային մարզադաշտը, որտեղ 2022թ. Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի են ունեցել չմշկավազքի մրցումները։ Ասպարեզն ինքնատիպ է իր արտաքին տեսքով, որը հիշեցնում է «սառցե ժապավեններ»։

Կառույցը գտնվում է Պեկինում, օլիմպիական բանավանում։  «Օվալը» կառուցվել է 2008թ. Օլիմպիադայի գնդակով հոկեյի եւ նետաձգության դաշտերի տեղում։ Իսկ ելնելով այն բանից, որ այցելուների թիվը մարզադաշտ չի պակասում, այն նաեւ դարձել է ձմեռային մարզաձեւերի հանդեպ երկրի բնակիչների աճող հետաքրքրության խորհրդանիշը։ Պալատը կարող է տեղավորել 12 000 հանդիսատես (6 800 մշտական եւ 5 200 ժամանակավոր տեղեր)»

Ռեպորտաժը Պեկինից՝ Պարույր Սինյավսկու