Օգոստոսի 16-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Արմավիրի մարզում երեկոյան ժամերին օդերևութաբանները կանխատեսում են հարավարևելյան քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։ Շոգը դանդաղ կնահանջի։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 28 + 33,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 27 + 30,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 26 + 30,
Լոռիում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 28 + 31,
Տավուշում՝ գիշերը՝ +13 + 18, ցերեկը՝ + 30 + 35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8 + 10, ցերեկը՝ + 27 + 29,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+37,
Արարատում՝ գիշերը՝ +18 + 21, ցերեկը՝ + 37 + 39,
Արմավիրում՝ գիշերը՝ +17 + 21, ցերեկը՝ + 37 + 38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 25 + 27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +30+32,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +18 + 21, ցերեկը՝ + 35 + 37։




























