Դուբլինում մեկնարկում է Իռլանդիա - Հայաստան ընտրական հանդիպումը: Թիմերը դուրս են եկել խաղադաշտ: Իռլանդիայի նախագահ Մերի Մաքէլիսն խաղադաշտում անձամբ ողջունեց բոլոր ֆուտբոլիստներին: Նշենք, որ Իռլանդիայի նախագահի պաշտոնն առավելապես արարողակարգային է: Գործադիր իշխանությունը պատկանում է վարչապետին:
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Հայաստանին անհրաժեշտ միայն հաղթանակ, Իռլանդիային կբավարարի նաեւ ոչ ոքին:



























