Նավթի մեկ բարելի դիմաց 2012 թվականին կվճարեն 110 դոլար։ Այս եզրահանգմանն են եկել VTB Capital վերլուծական կենտրոնի մասնագետները։ Ըստ նրանց՝ 2010 թվականին նավթի մեկ բարելը կարժենա 85 դոլար, 2011-ին՝ 100, իսկ 2012 թվականին այն կհասնի մինչև 110 դոլար։ Փորձագետների կանխատեսումներով, 2010 թվականին համաշխարհային ՀՆԱ մոտ 3 տոկոս աճի արձանագրման դեպքում միջազգային շուկայում նավթի պահանջարկը կավելանա 2,8 տոկոսով՝ հասնելով օրական մինչև 86,5 միլիոն բարելի։ Ըստ նրանց՝ նավթի շուկայում 2010-2012 թվականներին դեֆիցիտը կպահպանվի։ 2010 թվականին նավթի առաջարկը միջազգային շուկայում կավելանա ընդամենը 1,8 տոկոսով։ Սպասվում է, որ 2010 թվականի չորրորդ կիսամյակում OPEC-ի անդամ երկրները նավթի արտահանման ծավալները օրական կհասցնեն մինչև 30 մլն բարելի. այս տարվա նույն ժամանակահատվածում այն 28,8 մլն բարել է կազմում։ OPEC-ին չանդամակցող պետությունների նավթի արդյունահանման ծավալները կավելանան 1 տոկոսով։ Ըստ այդմ՝ նավթի միջազգային շուկայում կպահպանվի դեֆիցիտը, համոզված են վերլուծաբանները։
Տեղադրություն



















