Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Հայտնի են ինը խմբերում առաջին տեղ գրաված հավաքականներն ու անցումային հանդիպումների մասնակիցները: Առաջին տեղով ուղեգիր նվաճեցին Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Անգլիայի, Դանիայի, Իսպանիայի հավաքականները: Առանց անցումային հանդիպումների ուղեգիր նվաճեց նաեւ Շվեդիան, որը լավագույն արդյունքը ցույց տվեց երկրորդ տեղը գրաված թիմերի մեջ:
Անցումային հանդիպումներին կմասնակցեն Թուրքիայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի, Պորտուգալիայի եւ Չեխիայի հավաքականները:
Լեհաստանն ու Ուկրաինան որպես կազմակերպիչ կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին:
Ղազախստան - Ավստրիա` 0:0
Գերմանիա - Բելգիա` 3:1
Թուրքիա - Ադրբեջան` 1:0
Իռլանդիա - Հայաստան` 2:1
Մակեդոնիա - Սլովակիա` 1:1
Ռուսաստան - Անդորա` 6:0
Սլովենիա - Սերբիա` 1:0
Իտալիա - Հյուսիսային Իռլանդիա` 3:0
Ալբանիա - Ռումինիա` 1:1
Ֆրանսիա - Բոսնիա-Հերցեգովինա` 1:1
Մոլդովա - Սան Մարինո` 4:0
Հունգարիա - Ֆինլանդիա` 0:0
Շվեդիա - Հոլանդիա` 3:2
Խորվաթիա - Լատվիա` 2:0
Մալթա - Իսրայել` 0:2
Վրաստան - Հունաստան` 1:2
Բուլղարիա - Ուելս` 0:1
Շվեյցարիա - Չեռնոգորիա` 2:0
Դանիա - Պորտուգալիա` 2:1
Նորվեգիա - Կիպրոս` 3:1
Իսպանիա - Շոտլանդիա` 3:1
Լիտվա - Չեխիա` 1:4




























