Մագնուս Կարլսենի հաղթանակով Բիլբաոյում ավարտվեց շախմատային Մեծ սաղավարտը: Վերջին տուրում Կարսլենը ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ եւ հավասարվեց Վասիլի Իվանչուկին, որը նույնպես ոչ ոքի խաղաց Լեւոն Արոնյանի հետ: Թայբրեյքի երկու պարտիաներում Կարլսենն Իվանչուկին հաղթեց 1,5:0,5 հաշվով: Կարլսենը 19 միավորով առաջինն է, Իվանչուկը գրավեց երկրորդ տեղը` 16 միավոր:

Նակամուրան, Արոնյանը եւ Անանդը 12-ական միավորով հաջորդ տեղերում են: Մրցաշարային աղյուսակը եզրափակեց Ֆրանսիսկո Վալյեխոն - 10 միավոր: