ՀՀ կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համալիրի կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ եւ կնքվել է պայմանագիր՝ «ՍՏ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ։

Նշված գումարը կտրամադրվի մարզահամերգային համալիրին ամրացված շենքի օդափոխության համակարգի ստեղծման, արդիականացման, վերազինման եւ հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով: