Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը ռազմական գործողությունների չի դիմի Ուկրաինայում, եթե ուկրաինացիները չհատեն Բելառուսի սահմանը, բայց Ռուսաստանին միշտ կօգնի:
«Եթե դուք՝ ուկրաինացիներդ, չանցնեք մեր սահմանը, մենք երբեք չենք մասնակցի այս թեժ պատերազմին։ Բայց մենք միշտ կօգնենք Ռուսաստանին»,-ասել է նա , հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հավելել է, որ Ռուսաստանը Բելառուսի դաշնակիցն է։




























