ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հատուկ խորհուրդ է ստեղծում կենսաբանական սպառնալիքները գնահատելու եւ դրանց արձագանքելու ջանքերը համակարգելու համար։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է նախարարության հրապարակված զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ նոր կառույցը կստանա կենսապաշտպանության խորհրդի անվանումը, որը կներառի մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց:

Պենտագոնում նշում են, որ պոտենցիալ կենսաբանական սպառնալիքների ցանկը «անընդհատ ընդլայնվում է»։