Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Լեհաստանը, Բալթյան երկրները եւ Ուկրաինան ագրեսիա իրականացնեն Մինսկի դեմ, Բելառուսի պատասխանը կլինի ակնթարթային։
«Սպառնալիքը կարող է լինել մեկը՝ ագրեսիան մեր երկրի դեմ։ Եթե ագրեսիան, նույնիսկ Ուկրաինայի կողմից, Աստված մի արասցե, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի կողմից, սկսվի մեր երկրի դեմ, մենք անմիջապես կպատասխանենք այն ամենով, ինչ ունենք»,-ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ հարվածն անընդունելի կլինի։




























