Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնում է գտնվում այն աշտարակը, որտեղ կարելի է լսել չինական թմբուկների նվագը։

Թմբուկների աշտարակը կառուցվել է 1272թ., Հիբուլայ խանի կառավարման տարիներին։ Դրա թմբուկները զարկել են որոշակի ժամերի՝ ազդարարելու համար օրվա ժամերը։ Կառուցումից անմիջապես հետո այստեղ դրվել են 25 մեծ թմբուկներ, որոնցից մեր օրեր է հասել միայն մեկը։ Դրանցից ամենամեծը խորհրդանշել է ամբողջ տարին, իսկ մյուսները՝ 24 արեւային շրջանները։ Աշտարակը փայտից է, իսկ դրա բարձրությունը 46,7 մետր է։ Ուղիղ դրա դիմաց  Զանգերի աշտարակն է։

Այսօր թմբուկների յուրաքանչյուր համերգ տեւում է հինգ րոպե եւ կատարվում է ժամը մեկ։ Մուտքն արժե 20 յուան կամ 1 000 դրամ։ Երկրորդ հարկում հայտնվելու համար, որտեղ գտնվում են թմբուկները, դուք պետք է մագլցեք կախովի եւ շատ վտանգավոր սանդուղքով, բայց, հավատացեք, արժե անել դա։ Այստեղից Շիչիհայ լճի հիանալի տեսարանն է բացվում, եւ թմբուկների նվագն էլ ձեզ տրանսի մեջ է գցում։

Զանգերի եւ Թմբուկների աշտարակները եւ շրջակա խութունները Չինաստանի մայրաքաղաքի հնագույն մշակույթի կարեւոր բաղադրամասն են։ Թմբուկների աշտարակը համարվում է Չինաստանի ազգային հուշարձաններից մեկը եւ պահպանվում է պետության կողմից։

363929628_1468550933963456_1869303064457500643_n.jpg (25 KB)

367495913_1968681070161482_815396326068947652_n.jpg (20 KB)

367690509_961968308394527_4857280419131321300_n.jpg (25 KB)

367694755_1436992330491017_4933319624017712773_n.jpg (23 KB)

367699298_1252665845438806_8069873204922794103_n.jpg (23 KB)

367713939_239988722357490_7570293508290110310_n.jpg (29 KB)

367723622_233302195865233_7010602023715573342_n.jpg (19 KB)

368231014_1671814333242387_7344060285519285311_n.jpg (26 KB)

368433959_221525927525223_3573105751747760775_n.jpg (25 KB)

368561403_170088332705797_7876294329037500286_n.jpg (37 KB)

368561407_6487401354683359_6921767168989878594_n.jpg (32 KB)

368564945_573517381465583_1029626580916747504_n.jpg (21 KB)

368570817_999033974632372_1798275050313998728_n.jpg (37 KB)

368580849_801175561781360_8613195439826457473_n.jpg (30 KB)

368600115_796992149096417_2551539488098514154_n.jpg (27 KB)

368610534_817921356626715_5859700014236363492_n.jpg (34 KB)

368678400_216923947675401_1640577731418504535_n.jpg (27 KB)

Պեկինից՝ Պարույր Սինյավսկի