Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` Կարլա Բրունին լույս աշխարհ է բերել որդի, որին անվանել են Վադիմ: Ինչպես հայտնում է ֆրանսիական  Plurielles կայքը, այդ մասին տեղեկատվությունը տարածել է Լյուքսեմբուրգի RTL2  ռադիոկայանը` իր հերթին վկայակոչելով Ելիսեյան պալատի անանուն աղբյուրին:

«Գրեթե հավաստի աղբյուրից մեզ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի առաջին տիկինը մայր է դարձել, Վադիմ անունով երեխայի մայրն է դարձել: Ես լրագրող չեմ, հաղորդավար եմ, այդ պատճառով չեմ կարող ճշտել տեղեկատվության ճշմարտացիությունը: Ասում են, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը եւ դուրս է եկել Ելիսեյան պալատից»,- մեջբերել է Plurielles-ը RTL ռադիոկայանի հաղորդման մի հատվածը: