Իսրայելը երկրաշարժերին նախապատրաստվելու մասշտաբային վարժանքներ կանցկացնի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թելեգրամի իր ալիքում։

«Այսօր ես հրավիրել եմ արտակարգ իրավիճակների պատրաստվածության միջգերատեսչական հանձնաժողով, որպեսզի պատրաստվեմ Իսրայելում հնարավոր երկրաշարժին: Նոյեմբերին մենք լայնածավալ զորավարժություններ կանցկացնենք, կբարելավենք բնակչությանը նախապես զգուշացնելու կարողությունները, կաշխատենք առավել վտանգավոր վայրերում տեղակայված շենքերի ամրացման ուղղությամբ»,-գրել է նա։