Հայաստանի կառավարությունը եւ Տեխնոլոգիաների Հայկական Կոնգրեսը կազմակերպում են «ԱրմԹեք 2009» տարեկան համաժողովը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում, «Սիլիկոնային հովտում»:

«ԱրմԹեք 2009»-ին հրավիրված են մասնակցելու բարձր տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետներ եւ գործարարներ Հայաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ վարչապետի հովանու ներքո, նոյեմբերի 5-ից 8-ը: