Ռուսաստանի տնտեսությունը կարող է աճել 2,5 եւ ավելի տոկոսով 2023 թվականի արդյունքներով։ Այս մասին ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եթե նախորդ տարի տնտեսությունը կրճատվել է 2,1 տոկոսով, ապա այս տարի ակնկալում ենք տնտեսության վերականգնում 2,5 տոկոսով, գուցե նույնիսկ ավելի»,-ասել է նա։

Սիլուանովը նշել է, որ ակնկալում է, որ 2023 թվականին գնաճը կպահպանվի 6 տոկոսի մակարդակում։

Նրա խոսքով՝ բնակչության իրական եկամուտներն աճում են շնորհիվ այն միջոցառումների, որոնք ձեռնարկվել են բնակչության անապահով խավերին աջակցելու եւ տնտեսական աճն ակտիվացնելու ուղղությամբ: Սիլուանովն ընդգծել է, որ վերջին տասնամյակների ընթացքում գործազրկության նվազագույն մակարդակը՝ 3 տոկոս, հիմքեր է ստեղծում, որպեսզի 2023 եւ 2024 թվականներին իրական եկամուտների աճը շարունակվի: