2019 թվականից ի վեր առաջին անգամ Հնդկաստանը Ռուսաստանից 118 տոննա ընդհանուր ծավալով ուրանի խմբաքանակ է գնել։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վերլուծելով Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալները։
Ուրանի հանքաքարի խմբաքանակի արժեքը գնահատվում է 13,5 մլն դոլար։
Ռուսաստանը Հնդկաստանին վերջին անգամ ուրան է մատակարարել չորս տարի առաջ: 2019 թվականին Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ուղարկվել 1,77 հազար տոննա ուրան՝ 101,6 միլիոն դոլար ընդհանուր գումարով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն առաջին կիսամյակում Ռուսաստանից գնել է 416 տոննա ուրան։ Սա 2,2 անգամ գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, որը նաև ամենաբարձր մակարդակն է 2005 թվականից ի վեր, գրում է Комсомольская правда-ն։




























