Իսրայելական զինվորականները հաղորդել են ծանր բախումների և կրակոցների մասին գիշերային գործողության ընթացքում՝ ձերբակալելու ահաբեկչության մեջ կասկածվող 24 անձանց՝ երկու տասնյակ վայրերում, ներառյալ՝ մի քանի խոշոր քաղաքներում և պաղեստինցի փախստականների ճամբարներում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին:
«Այս գիշեր Իսրայելի պաշտպանության ուժերը, սահմանային ոստիկանությունը և Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայությունը ձերբակալել են ահաբեկչության հետախուզման մեջ գտնվող 24 կասկածյալների ողջ Հրեաստանում և Սամարիայում (Իսրայելական անվանումը՝ Արևմտյան ափ):
Ռամալլահ քաղաքում՝ Սիլվադ, Մարահ Ռաբահ, Բեյթ Սիրա, Սիրիս, Ալ-Աիդա փախստականների ճամբարում և Ջալազուն փախստականների ճամբարում գործողության ընթացքում անվտանգության ուժերը ձերբակալել են տասը հետախուզվողների։ Ռամալլայից զորքերի դուրսբերման ժամանակ բռնկվել են կատաղի բախումներ, որոնց ընթացքում ուժայինները միջոցներ են կիրառել ցույցերը ցրելու համար։
Բեյթ Օմեր գյուղում ուժայինների գործողությունների ժամանակ կասկածյալները քարեր և պայթուցիկներ են նետել զինվորականների ուղղությամբ, որոնք պատասխանել են կրակով»,- հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։





























