Եթե  լսենք շրջանառվող ասեկոսեներին, ապա Կարլա Բրունին անցյալ շաբաթվանից արդեն 27 անգամ ծննդաբերել է, գրում է «Voici.fr» ֆրանսիական կայքը: Փոքրիկ խորամանկները, սոցիալական կայքերում  ուրախությամբ տեղադրում են կեղծ տեղեկատվությունը, իսկ  «Muette» կլինիկայի շուրջ անվտանգության միջոցառումները ստիպում են մտածել, որ ծննդաբերությունն անխուսափելի է:

Ինչպես հայտնի է, Կարլա Բրունին ցանկանում է ծննդաբերել  բնական ճանապարհով, այնպես որ, անհնար է գուշակել, թե երբ կծնվի նախագահի երեխան: Եւ այդ անորոշությունը տարբեր ասեկոսեների առիթ է դառնում:

Այդուհանդերձ, Կարլա Բրունիին, հոկտեմբերի 12-ի օրվա երկրորդ կեսին տեսել են իր տան շրջակայքում, հեռախոսով խոսելիս: Տեսնելով այդ լուսանկարները, կարելի է պնդել, որ նա դեռ չի ծննդաբերել: