Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Ֆլորիդա նահանգի մի բնակչի`մեղադրելով նրան ամերիկյան այնպիսի հանրաճանաչ անձանց համակարգիչները կոտրելու մեջ, ինչպիսիք են Սքարլեթ Յոհանսոնը, Քրիստինա Ագիլերան եւ ուրիշներ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ՀԴԲ-ին,  հոկտեմբերի 11-ին, Ջեքսոնվիլ  քաղաքի բնակիչ Քրիստոֆեր Չեյնիին մեղադրանք է ներկայացվել 25-րդ հոդվածով`անձնական տվյալների գողություն եւ համակարգիչների կոտրում: 

Կալանքն իրականացվել է մեկ տարի շարունակվող «Hackerazz» օպերացիայի շրջանակներում: Դատարանը ենթադրում է, որ Չեյնին այս տարվա սկզբից 50-ից ավելի անձանց էլեկտրոնային փոստեր է մուտք գործել` հնարավորություն ստանալով կարդալ նրանց ամեն մի հաղորդագրություն, հաղորդում է РИА «Новости»-ն:

Ենթադրվում է, որ հենց Չեյնին է կոտրել դերասանուհիներ Միլա Կունիսի եւ Ռենե Օլստեդի համակարգիչները: