Երկօրյա ընդմիջումից հետո, երբ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չէին ունենում, այսօր` հոկտեմբերի 13-ին, իրականացվել է 2.55 մլն դոլարի առուվաճառք:
Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375 դրամ, ինչը 2 դրամով զիջում է հոկտեմբերի 10-ի ցուցանիշին: Սպասումները, որ դոլարն այսօր կէժանանա, իրականացան:
Կանխիկ արտարժույթի շուկայում երեկվա համեմատ էական փոփոխություններ գրեթե տեղի չեն ունեցել: Դոլարը գնվում է մեծամասամբ 374 դրամով, վաճառվում 376-ով:




























