Հարցված ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը մտահոգված է երկրաշարժերի վտանգով։

Ստորգետնյա ցնցումները առաջին տեղն են զբաղեցնում այն երեւույթների ցանկում, որոնք ճապոնացիների մոտ անհանգստություն եւ վախ են առաջացնում: Այս ցուցակում նրանք առաջ են անցել նույնիսկ թայֆուններից, որոնք նույնպես ամեն տարի մի քանի անգամ հարվածում են երկրին։

Միեւնույն ժամանակ, հարցման մասնակիցների 41%-ը խոստովանել է, որ ոչ մի միջոց չի ձեռնարկում ուժեղ ստորգետնյա ցնցման դեպքում իրեն պաշտպանելու համար: Իշխանությունները, մասնավորապես, բնակչությանը կոչ են անում ամրացնել կահույքը, մշտապես պատրաստ պահել ուսապարկերը՝ փաստաթղթերով, փողով եւ բանկային քարտերով, ջրի, սննդի եւ դեղորայքի պաշարով եւ այլն: