Հայաստանը մշակել է պարենային անվտանգության ապահովման ծրագիր, որը ենթադրում է պարենային ինքնաբավության աստիճանի բարձրացում 20-25 տոկոսով:
Ծրագիրը, գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ, կառավարության նիստում հաստատվեց այսօր` հոկտեմբերի 13-ի նիստում:
Կառավարությանը ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ կենսապես կարեւորագույն սննդամթերքի ինքնաբավության մակարդակը ներկայումս կազմում է ընդամենը 58 տոկոս: Նշված ցուցանիշը պարենային անվտանգության տեսանկյունից միջազգայնորեն ընդունված չափանիշներից ցածր է : Գյուղատնտեսության չօգտագործված ներուժը, ըստ գյուղնախարարության փորձագետների, հնարավորություն է տալիս հուսալ, որ պարենային ինքնաբավությունը կարելի է բարձրացնել 15-20 տոկոսով :




























