Կարլա Բրունին, հոկտեմբերի 12-ին, իր ամուսնու` Նիկոլա Սարկոզիի հետ ճաշել է փարիզյան շքեղ ռեստորաններից մեկում` փարատելով այն խոսակցությունները, թե իբր նա արդեն ծննդաբերել է: Այս մասին հայտնում է ֆրանսիական «Purepeople.com» կայքը` հղում անելով իսպանական «¡Hola!» ամսագրին:
Ըստ կայքի` հոկտեմբերի 12-ի երեկոյան Կարլա Բրունին եւ Նիկոլա Սարկոզին ընթրել են Փարիզի 16-րդ շրջանի իրենց բնակատեղից ոչ հեռու` Բոզիո փողոցում գտնվող «Օնորե» ռեստորանում:
Գեղեցկուհի Կարլան, ում լուսանկարիչները դրանից առաջ անմահացրել էին սեւ լեզգինսով եւ սպիտակ լայն շապիկով, այս անգամ եղել է սեւ երկար վերարկուով եւ վառ գույնի շարֆով:




























