Լոս Անջելեսում մահացել է Գլենդելի նախկին քաղաքապետ Լարրի Զարյանը: Վերջինս 4 անգամ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը:

Զարյանը եղել է առաջին ամերիկահայը, ով 1983թ. ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի կազմում, որտեղ նա ծառայել է շուրջ 16 տարի, այդ ընթացքում չորս անգամ ընտրվելով քաղաքապետ: Նա նաեւ Լոս-Անջելես շրջանի տրանսպորտի վարչության անդամ էր, որպես պետական ներկայացուցիչ:

Վերջին տարիներին Լարրի Զարյանը զբաղվում էր հեռուստատեսային գործունեությամբ, քաղաքական հաղորդում էր վարում հայկական AMGA հեռուստաընկերության եթերում:

Հայազգի գործիչը հիվանդ էր արյան քաղցկեղով եւ իր մահկանացուն կնքել է 73 տարեկան հասակում: