Թերթը գրում է, որ ֆրանսիացի նախկին խորհրդարանական, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Անրի Սաբին, ով մահացել էր հունիս ամսին, կտակ էր թողել` խնդրելով իրեն թաղել Հայաստանում եւ Արցախում:
«Այս օրերին` նրա աճյունն ամփոփող սափորը գտնվում է Հայաստանում: Նրա աճյունի մի մասը հողին կհանձնեն Երեւանի քաղաքային պանթեոնում` հոկտեմբերի 19-ին, իսկ մյուս մասը` կտակի համաձայն` Արցախում:
Անրի Սաբին, ով չունի հայկական արմատներ իր ողջ գործունեության ընթացքում զբաղվել է հայանպաստ գործունեությամբ, նրա ջանքերով է Եվրոպական խորհրդարանում քննարկման դրվել եւ ընդունվել «Հայկական հարցի քաղաքական լուծման» մասին բանաձեւը, որտեղ 1915-17թվականներին Օսմանյան Կայսրությունում հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն էր համարվում: Սաբին նաեւ մեծ դերակատարություն է ունեցել արցախյան շարժման ընթացքում Եվրոպական խորհրդարանում արցախահայության իրավունքները պաշտպանող տարբեր բանաձեւերի ընդունման գործում»,- գրում է «Երկիր»-ը:




























