Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին թիրախավորել է նախագահի ընդդիմադիր թեկնածու,  «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Թուրքական Miliiyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Քեմալ Քըլըչդարօղլուի հետ կապված լրագրողներից մեկի հարցին, պատասխանել է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն 11-12 պարտություն է կրել, սակայն դեռ չի լքում։ «Դու այդքան պարտություն ես կրում, սակայն քո պարտության մեջ ազգին ես մեղադրում։ Իսկ ի՞նչ է գրված խորհրդարանում։ Որ իշխանությունը առանց նախապայմանների պատկանում է ազգին, իսկ ազգը քեզ չի ընդունում, ասում է՝ գնա»,–ասել է Էրդողանը։