Պետական բյուջեում պաշտպանության համակարգի ծախսերը կազմում են համախառն ներքին արդյունքի 3,5 տոկոսը, իսկ քանի որ ՀՆԱ ծավալները այս տարի նվազել են, դրա արդյունքում նվազել են նաեւ պաշտպանության համակարգի ծախսերը",- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Հիշեցնենք, որ 2009 թվականին պաշտպանության համար բյուջեով նախատեսվել է 149 միլիարդ դրամ, իսկ 2010 թվականի համար այն կազմում է 116 միլիարդ դրամ: Սա նշանակում է, որ բանակի բյուջեն կրճատվել է մոտ 20 տոկոսով:

Պ. Սաֆարյանի ներկայացմամբ, սրանք դեռ վերջնական թվեր չեն, դեռ լուրջ քննարկումներ են լինելու եւ շատ հնարավոր է, որ նվազումն այդքան չկազմի: «Մեզ էլ շատ հաճելի չէ՝ գնալ նման քայլի: Մենք պետք է կարողանանք այդ 19 միլիարդ դրամի կրճատվող գումարները նվազեցնել»,- ասաց նա:

Իսկ ահա ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կրճատվել են բացառապես կապիտալ բնույթի ծախսերը, իսկ պաշտպանության ու կրթության ընթացիկ ծախսերը պահպանվել են: