Լոնդոնի աճուրդում վաճառվել են դաշնամուրը, որի վրա Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին ստեղծել է իր գրեթե բոլոր հիթերը, ինչպես նաև Bohemian Rhapsody-ի բնօրինակ ձեռագիրը։ Դաշնամուրն արժե 1,7 մլն ֆունտ ստերլինգ, իսկ ձեռագիրը՝ 1,3 մլն ֆունտ ստերլինգ, հայտնում է Euronews-ը։
Ընդհանուր առմամբ վաճառվել է մոտ 60 լոտ՝ 12,2 մլն ֆունտ ստեռլինգ գումարով։
Մերկուրիի հազարավոր հուշանվերների աճուրդին մասնակցելու համար գրանցվել է ռեկորդային 2000 հայտատու` 61 երկրից։ Հասույթի մի մասը կտրամադրվի Mercury Phoenix Trust-ին և Elton John Aids Foundation-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարող երկու կազմակերպություններին:





























