«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր` հոկտեմբերի 14-ին կազմել է 375.25 դրամ: Այսպիսով` դոլարը մի քանիօրյա ետընթացից հետո կրկին սկսում է թանկանալ:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 2.4 մլն դոլար:

Բորսայում տեղի ունեցած ոչ մեծ փոփոխությունը կանխիկ արտարժույթի շուկայում էական փոփոխությունների չի հանգեցրել: Դոլարի առքուվաճառքի փոխարժեքը տատանվում է 374-377 դրամի միջակայքում: