Ղազախստանում երկրաշարժերի ժամանակ գործողությունների մշակման երկօրյա վարժանքներ են անցկացվում թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

««Ժեր-2023» հրամանատարաշտաբային զորավարժությանը, բացի Ղազախստանի քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայություններից, մասնակցում են թյուրքական պետությունների կազմակերպության երկրների՝ Ադրբեջանի, Հունգարիայի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների վթարափրկարարական ծառայությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վարժանքների հիմնական նպատակն է պատրաստել և ուսուցանել բնակիչներին, սերմանել անվտանգության մշակույթ, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական պաշտպանության ուժերի պատրաստվածության մակարդակը երկրաշարժերի ժամանակ։