Roketsan-ը ստեղծել է օդ-երկիր գերձայնային բալիստիկ հրթիռ՝ İHA-230 անվանմամբ, որը հաջող փորձարկում է անցել Bayraktar AKINCI անօդաչու թռչող սարքի վրա։ Փորձարկումն իրականացվել է մի երկրում, որի անունը չի նշվում։ Այս մասին տեղեկացվել է ընկերության Х-ի (նախկին Twitter) պաշտոնական էջում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Roketsan-ի պաշտոնական հայտարարությունում նշվել է. «Մենք իրականացրել ենք մեր գերձայնային հրթիռի առաջին արտահանումը՝ նախատեսված BAYRAKTAR AKINCI-ի հետ համատեղ օգտագործման համար։ Շարունակելով մեր արդյունավետ համագործակցությունը՝ մենք կուժեղացնենք եւ կզարգացնենք մեր երկրի պոտենցիալը»։
Աղբյուրը նշել է, որ օդ-երկիր İHA-230 գերձայնային հրթիռը կարող է խոցել թիրախներն ավելի քան 150 կիլոմետր հեռավորությունից։





























