Apple-ը Սթիվ Ջոբսի փակ հոգեհանգիստ է անցկացնելու: Միջոցառումը, որին հրավիրվել են սահմանափակ թվով մարդիկ, կայանալու է հոկտեմբերի 16-ին, Ստենֆորդի համալսարանի մասնաշենքում: Այնտեղ համակարգչային հանճարը 2005թ. կարդաց իր հայտնի ելույթը:
Այդ մասին հաղորդում է Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով մի քանի հրավիրյալների:
Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 5-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Սարսափելի հիվանդությունն ախտորոշվել էր դեռ 2004թ.: Նրան հաջողվել էր առժամանակ հաղթահարել հիվանդությունը, սակայն 2011-ից ավելի հաճախ էր բուժում ստանում: Համակարգչային հանճարը մահացել է 56 տարեկան հասակում:




























