Հոլիվուդյան աստղ Հիլարի Սուոնքը մտադիր է հրաժարվել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի նվերից Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կոչերից հետո, հաղորդում է Reuters-ը:
Դերասանուհին որոշել է Գրոզնիում տոնական միջոցառումներին մասնակցելու համար ստացած գումարները հատկացնել բարեգործական նպատակներով:
Human Rights Watch-ը կարծում է, որ հոլիվուդյան աստղերն ու այլ հայտնի անձինք պետք է հրաժարվեն Գրոզնիի օրվա եւ Քադիրովի ծննդյան միջոցառումների համար ստացած նվերներից:
Լրատվամիջոցների տվյալներով, միայն Վանեսա Մեյը ստացել է 500 հազար դոլար: Գրոզնի այցելած աստղերի թվում են եղել Հիլարի Սուոնքը, Ժան-Կլոդ Վան Դամմը եւ այլք:




























